Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք այսօր երաշխավորում ենք, որ որեւէ մեկը որեւէ ուրիշ մեկին ապօրինի կերպով չի կարող ասել՝ աչքիդ վերեւը ունք կա՝ ով ուզում է լինի». Փաշինյան

Նոյեմբեր 13,2018 15:06

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ աշխատանքի խրախուսման քաղաքականություն են վարելու: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը Փաշինյանին հարցրեց՝ գյուղեր կան, մեծ մարդիկ են միայն ապրում, երիտասարդներն արտագաղթել են, դուք էլ հայրենադարձության քաղաքականություն, ծրագիր չունեք: Ռուզան Առաքելյանն ասաց, որ որեւէ խոշոր օլիգարխ կարող է մարզերում բիզնես դնի ու 20 մլն-ի շեմը չգերազանցելով՝ հարկերից ազատվի, այս դեպքում ի՞նչ եք անելու՝ Փաշինյանը պատասխանեց, որ որեւէ մեծահարուստ չի գնա սահմանամերձ գյուղում ներդրում անի, որ տարեկան 20 մլն-ի շրջանառություն ունենա: Խոշոր բիզնեսը, որ պետք է սահմանամերձ գյուղում ներդրում անի, մեծ ներդրում կանի, ի՞նչ իմաստ ունի փոքր ներդրում անի: Նա ասաց, որ, օրինակ, «Տավուշ տեքստիլ» ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել ու իրենք քաջալերելու են դա:

Փաշինյանն ասաց, որ ներգաղթի համար ուզում են արտոնություններ սահմանել, բայց մտավախություն ունեն. «Հարց է առաջանում՝ այն մարդը, որը ճամպրուկները հավաքել է, որ գնա, մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք գնա, մի տարի ապրի, հետո արի այդ արտոնությունների՞ց օգտվի: Մենք պետք է երկրի գրավչությունը բարձրացնենք: Այստեղ կա արդարության, օրինականության, արժանապատվության խնդիր: Մենք այսօր երաշխավորում ենք, որ որեւէ մեկը որեւէ ուրիշ մեկին ապօրինի կերպով չի կարող ասել՝ աչքիդ վերեւը ունք կա՝ ով ուզում է լինի»:

Փաշինյանն ասաց, որ հաշվել են, թե ինչքան է նպաստում արտագաղթին երկրում ճնշումներն ու ապօրինությունները. «Մենք այդ ամեն ինչը վերացրել եւ վերացնում ենք, հետեւաբար ներգաղթի կոնցեպտը հետեւյալն է՝ Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղը ապրելու համար»:

Նա նշեց, որ այսօր հայրենադարձությունը խթանում են. «Եթե տեսնեք, թե ինչ է տեղի ունենում անշարժ գույքի շուկայում, կտեսնեք, որ հայրենադարձությունը աճում է ամեն օր: Մեր կուսակցությունը հիմնադրման օրից արձանագրել է, որ առաջիկա 20 տարվա ընթացքում ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: Մենք տեխնիկական գործողությունների արդյունքում դա չենք պատկերացնում, դա երկրի բովանդակային բարեփոխումների արդյունք պետք է լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930