Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, որ ՀԴՄ կտրոն չխփի». Փաշինյան

Նոյեմբեր 13,2018 14:52

Այսօր 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությունն էր գործում, իրենք պետք է այդ առումով բեկում մտցնեն ու ստվերային տնտեսության դեմ պայքարեն. «Հարկային շատ լայն արտոնություններ ենք մենք տալիս: Ենթադրեք, շեմը որոշվում է 20 մլն շրջանառություն, ո՞նց է որոշվելու՝ ո՞վ 20 ունի, ով՝ ավելի: Այսօր ՀԴՄ կտրոն չտալը պատճառաբանում են, որ հարկային բեռը շատ ծանր է, մենք այդ փոքր հատվածին ազատում ենք հարկերից, բայց երկրում ՀԴՄ կտրոն չտալը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է պարզվի, որ մարզում 5 հարկանի սուպերմարկետը 11 մլն շրջանառություն ունի ու դրա համար ինքը պետք է ոչ մի հարկ չվճարի: Մեր ուղերձը հետեւյալն է՝ որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, որ ՀԴՄ կտրոն չխփի»:

Փաշինյանը նշեց, որ շրջանառությունը պետք է հստակ արձանագրեն, եթե փոքր բիզնես ունեն՝ ոչ մի խնդիր չկա, իսկ եթե մեծ բիզնես ունեն, պետք է լիարժեք իրենց պարտավորությունները կատարեն, այլապես խստագույն մոտեցում կցուցաբերեն նրանց նկատմամբ. «Այն քաղաքացին, որ չի տրամադրում ՀԴՄ, նա նպաստում է, ավելի ճիշտ՝ խանգարում է մեր պետության անվտանգության բարձրացմանը, կրթության որակի բարձրացմանը, թոշակների բարձրացմանը: Այն քաղաքացին, որը որեւէ խանութում չի պահանջում կտրոնը, նա նույնպես նույն մոտեցումն է ցուցաբերում: Մինչեւ այդ ասում են՝ ա՜, մեկ է, թալանում են, մոնոպոլիաներ կան, էս կան, էն կան, մենք էլ մեր 1000 դրամը…հիմա չկա այդ ամեն ինչը, մենաշնորհներ չկան, եթե երեւույթներ էլ կան, դա նշանակում է, որ մենք դեռ չենք տեղորոշել, որ պահին տեղորոշենք՝ տեղում կոչնչացնենք եւ քաղաքացիներին կոչ ենք անում աջակցել մեզ նաեւ սրանում»: Նա ասաց, որ արդարությունը բոլորին է վերաբերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նկատի առնելով Պարոն Փաշինյանի քաղաքական ինքնատիպ լոզունքը, որու շնորհիւ նա հասաւ ուր որ է հիմա, թերեւս լաւ գաղափար չէ որ ինք գործածէ այդ «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» ասացուածքը…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930