Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանը նշեց՝ ինքն ու «Սասնա ծռերն» ունեն իրենց լրջագույն լուման հեղափոխության մեջ

Նոյեմբեր 13,2018 14:47

«Ստեփան Գրիգորյանը «Սասնա ծռերի» ցուցակի պատվավոր երկրորդ տեղում է լինելու»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց՝ մենք գալիս ենք որպես հակակշիռ, որպես երկրորդ բևեռ:

Ստեփան Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչու է մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ինչու հենց «Սասնա ծռերի» հետ. «Պատճառն այն է, որ «Սասնա ծռերն» ազնիվ ու հայրենասեր են: Մեզ մոտ ավանդույթ էր ձևավորվել, որ երբ ասում էիր պատգամավոր կամ քաղաքական գործիչ, մարդիկ երեսփոխանների էին պատկերացնում: Լավ է, որ քաղաքական դաշտը սկսում են զբաղեցնել ազնիվ ու սկզբունքային մարդիկ: Եկեք կոտրենք կարծրատիպերը»:

Ստեփան Գրիգորյանը նշեց՝ ինքն ու «Սասնա ծռերն» ունեն իրենց լրջագույն լուման հեղափոխության մեջ:

Դառնալով ծրագրային քաղաքականությանը՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ռեալ միակ ուժն է այսօր ՀՀ քաղաքական դաշտում, որն ունի հայեցակարգ՝ 300 էջանոց: Կա տեսլական՝ ինչ Հայաստան ենք ուզում տեսնել և ոնց ենք լուծելու հայ ժողովրդի հարցերը: Ուժ է գալիս, որն ունի մոտեցում»:

Ստեփան Գրիգորյանը տեղեկացրեց՝ աշխատելու են արևմտյան ինստիտուտների հետ: Այն հզոր ռեսուրսները, որ ունի Արևմուտքը, պիտի օգտագործենք հանուն Հայաստանի:

Նա հայտարարեց, եթե ուզում են Նիկոլ Փաշինյանի լավը, ուրեմն ԱԺ-ում պիտի լինի շատ ուժեղ մյուս բևեռ՝ հակակշիռ հենց Նիկոլ Փաշինյանի համար:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ «Սասնա ծռերն» այնքան խելոք գտնվեցին, որ հրավիրեցին իրեն, Արա Պապյանին և այլ հայտնի անձանց համագործակցելու:

Ստեփան Գրիգորյանը մի վտանգ է տեսնում՝ Աստված չանի, որ ձևավորվի միահեծան ԱԺ: Նա ԱԺ-ում տեսնում է ՔՊ-ին, «Սասնա ծռերին» և լիբերալ դաշտից ուժի. «Աստված չանի, որ ԱԺ-ն լինի միահեծան, որտեղ կլինեն նախկին ուժեր: Դա շատ վտանգավոր է հայ ժողովրդի համար: Երբ ՀՀԿ-ն ռեյտինգային համակարգը փաթաթեց ժողովրդի վզին, մտածեցի վերջին վատությունն էր, բայց արի ու տես, որ հիմա էլ են որոշել վատություն անել՝ երեկ ասացին, սիրում եք Նիկոլ Փաշինյանին, իրեն տվեք ձայները: Դրանից մեծ վտանգ չկա: Հենց ՀՀԿ-ն քանդվեց, երբ միահեծան դարձավ ԱԺ-ն: Այս ձևի դաժան հայ ժողովրդի հետ վերաբերվել, չեմ տեսել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930