Լրահոս
Օրվա լրահոսը

Նահապետ Գեւորգյանի որդին՝ ԲՀԿ-ի՞ ցուցակում

Նոյեմբեր 13,2018 14:42

«Ես նման բան չեմ լսել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը`պատասխանելով հարցին`հնարավո՞ր է ՀՀԿ-ն լքած Նահապետ Գեւորգյանի (լուսանկարում) որդին`քրեական անցյալ ունեցող Քաջիկ Գեւորգյանը առաջիկա արտահերթ ընտրություններում լինի ԲՀԿ-ի ցուցակում: Արմավիրում խոսակցություններ են պտտվում, որ Նահապետ Գեւորգյանը փորձել է որդուն «խցկել» իշխող ուժի ցուցակ, չի ստացվել, հիմա, բանակցում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ տեղացիների, Նահապետ Գեւորգյանի որդին ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտնել էր. «ՔՊ ցուցակում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդի` Քաջիկ Գեւորգյանը չկա»:

Հարցին`արդեն հայտնի՞ է, թե ովքեր են «դրսից» ընդգրկվելու ԲՀԿ-ի ցուցակում, քանի որ Գագիկ Ծառուկյանը խոսում էր արտախորհրդարանական ուժերի հետ բանակցությունների մասին, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի ցուցակում կլինեն այն մարդիկ, որոնց կորոշի քաղխորհուրդը»:

Ի դեպ, Վահե Էնֆիաջյանը հերքում է, որ ԲՀԿ-ն ԱՁ-ներ բացելով ընտրակաշառք բաժանելու գործընթաց է սկսել:

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում, դա հերքել էր նաեւ կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Դա աբսուրդ է, անհեթեթություն է, չկա եւ չի կարող լինել նման բան»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ բացառել է, որ այս ընտրություններում փողը ԲՀԿ-ի համար գործոն է լինելու. «Կատեգորիկ բացառում եմ՝ չի կարող լինել նման բան եւ չի լինի նման բան: Մենք մեր օրակարգով ենք ներկայանում ընտրողին, ունենք լավ օրակարգ: Առաջիկայում կհրապարակվի նաեւ մեր նախընտրական ծրագիրը եւ դուք կտեսնեք տնտեսական հատվածը, որ իսկապես ապահովվելու է ներդրումների հոսք դեպի Հայաստան»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նաեւ, որ ինքն ու իր գործընկերներն են առաջարկել Քրեական օրենսգրքում խստացնել ընտրակեղծարարության համար պատժաչափը. «Հիմա ո՞վ է այդ կամիկաձեն: Ինչո՞ւ էինք մենք դեմ, որ այս ռեյտինգային ընտրակարգը պահպանվի, որովհետեւ այն ապաքաղաքականացնում է ընտրությունը: Այո, նախորդ ընտրությունների ժամանակ մենք նաեւ ունեինք տեղեկատվություն, որ հեռավոր մարզերում հենց նույն կուսակցության ռեյտինգային թեկնածուի մի քվեն վերցրել ու դրել են մյուսի վրա: Հիմա ես դիմում եմ բոլոր կուսակցությունների տարածքային թեկնածուներին`եթե հանկարծ մեկը կհամարձակվի էդպիսի բան անի, մի բան հիշեք, մինչեւ 8, 7, 6 տարի դատվելու եք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930