Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված, ընդհանուր 1.01 գրամ քաշով դեղահաբի կոտրված 4 կտոր, որից մեկը՝ «B» գրառմամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին