Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կոռեկտ չէ». ԱԳՆ խոսնակը՝ Բելառուսի նախագահի եւ Ադրբեջանի դեսպանի զրույցի մասին

Նոյեմբեր 13,2018 14:19

«ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու, դա կոռեկտ չէ,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ իր երկրում Ադրբեջանի դեսպանին ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցված են, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի մեկի գործով: ՀՀ-ն ՀԱՊԿ-ում նախագահելու ժամանակ դեռ ունի, սակայն ռուսական մամուլը շոշափում է Բելառուսի թեկնածուի անունը: Օրերս կայացած գագաթնաժողովում ՀՀ թեկնածու Վաղարշակ Հարությունյանի շուրջ ՀԱՊԿ-ում համաձայնության չեկան, հարցը նորից կքննարկեն դեկտեմբերի վեցին:

«ՀՀ-ի համար գերակա է կառույցի ամրապնդումը, եւ դա միայն գլխավոր քարտուղարի հարցով չի սահմանափակվում, այլ վեց պետությունների գործակցությամբ: ՀԱՊԿ-ը կայացման փուլում է»,-նշեց Աննա Նաղդալյանը:

Հարցին՝ ՀՀ-ն ունի՞ թեկնածու, նա պատասխանեց՝ «այո», եւ մանրամասներ չհայտնեց. «Մենք ունենք տեսակետներ, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ: Գլխավոր քարտուղարի շուրջ խորհրդակցությունների փուլը դեկտեմբերի վեցին է: Ուստի այդ օրը անդրադարձ է կատարվելու ԳՔ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցին: ՀՀ-ն ունի բավարար ներուժ՝ ՀԱՊԿ-ում ԳՔ պաշտոնում իր ժամկետն ավարտելու համար»:

Ինչ վերաբերում է նկատառմանը, որ Խաչատուրովից բացի՝ ՀԱՊԿ որեւէ այլ ԳՔ նախկինում հասցեական հայտարարություն չի արել Ադրբեջանի հասցեին, Աննա Նաղդալյանն ընդգծեց. «ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները կայացվում են համաձայնությամբ: Գուցե ԳՔ լիազորությունների հարցում գերագնահատում կա: Քարտուղարը կառույցի «մենեջերն» է, որն ինքնուրույն գործելու իրավունք չունի»: Մտավախությունների մասին, որ Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասն ադրբեջանամետ է, ԱԳՆ խոսնակը հետեւյալն ասաց. «Երբ պարզ լինի, թե նոր ԳՔ նշանակումը ինչ սկզբունքներով է կայանալու, տեղի կունենան թեկնածուների շուրջ քննարկումները: Այդ փուլին չենք հասել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/532459190554146/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930