Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական քաղաքականությունը չի համապատասխանում փակ հաստատություններում փաստաթղթերով ստանձնած մարդու իրավունքների հանձնարարություններին». Դավիթ Ամիրյան

Նոյեմբեր 13,2018 14:02

«Քաղաքացիական հասարակությունը երկար տարիներ մեծ աշխատանք է տարել Հայաստանում պատժիչ քրեակատարողական համակարգը վերականգնողական մոդելով փոխարինելու ուղղությամբ: Հանցագործություն կատարած անձի վերականգնման, նրա հետագա վերաինտեգրման համար մեծ նշանակություն ունի հենց կրթության ապահովումը»,- այսօր «Մեդիա» կենտրոնում անցկացվող «Կրթությունը բանտում. երեկ, այսօր ու վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

Ըստ նրա՝ այդ առումով ՀՀ օրենսդրական դաշտը ստեղծում է գրեթե բոլոր պայմանները, որովհետեւ վավերացրել է ԵԽ ու ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են փակ հաստատություններում անձի իրավունքների պաշտպանությանը, բայց այլ բան է, որ դեռեւս պետական քաղաքականությունը չի համապատասխանում փաստաթղթերով ստանձնած մարդու իրավունքների հանձնարարություններին:

Նրա խոսքով, հաջողված կրթական ծրագրեր են գործում Արթիկի ՔԿՀ-ում, բայց այլ ՔԿՀ-ներում կրթական ծրագրերը կամ բացակայում են կամ դրվագային բնույթ են կրում:

Նա հիշեցրեց, որ տասնհինգ տարի առաջ Կոշ ՔԿՀ-ում փորձ արվեց դպրոց ստեղծել, բայց այն երկար կյանք չունեցավ, քանի որ պետությունը պետք է ապահովեր հետագա ընթացքը, ինչը չարվեց, ու դպրոցը չաշխատեց: Ըստ նրա՝ Աբովյան ՔԿՀ-ի դպրոցը նույնպես չի գործում: Նրա խոսքով, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի անազատության մեջ գտնվող անչափահասների կրթության ու չափահասների միջին ու բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար, պայմաններ ապահովի կրթությունն իրականացնելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930