Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ ադեկվատ չեն, կամ շարունակում են մարդկանց խաբել». Արարատ Միրզոյանը` ՀՀԿ-ին

Նոյեմբեր 13,2018 13:48

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դեռ չգիտի` ինքն առաջիկա արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի՞, թե`ոչ: Նա չի բացառում, որ ինքը միայն «Իմ քայլի» ցուցակում կլինի. «Դեռ քննարկվում է»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`փոփոխությո՞ւն է եղել`հիշեցնելով, որ հայտարարվում էր, թե Նիկոլ Փաշինյանից բացի, բոլորը պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն: «Փոփոխություն չի եղել: Դեռ քննարկվում է»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Ի դեպ, նա համարում է, որ առաջիկա ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենաքաղաքական ընտրություններն են լինելու: Առաջին փոխվարչապետին չեն հետաքրքրում ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ միայն ՀՀԿ-ն է իրենց իշխանության իրական ընդդիմությունը: Առհասարակ`իրական եւ գրպանային ընդդիմության շուրջ դիսկուրսը անհեթեթ է համարում`հիշեցնելով դասագրքային ճշմարտությունը`ով իշխանություն չէ`ընդդիմություն է:

Պատասխանելով ՔՊ-ում ռեյտինգային ընտրակարգի մասով առաջացած վեճերի մասին հարցին էլ, Արարատ Միրզոյանն ասաց, որ իր ականջին մեկ-երկու միջադեպ է հասել, որտեղ խոսակցությունների հրահրողը իրականում մեկն է, ով ՔՊ-ական չի: Հարցին`իսկ իր ականջին հասնո՞ւմ են խոսակցությունները, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սամվել Ալեքսանյանն իրեն է սատարելու, Արարատ Միրզոյանը զարմանքով արձագանքեց. «Լո՞ւրջ, էդպիսի խոսակցություններ կա՞ն»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, որում արձանագրում կա, թե 2008-ի մարտի մեկի բախումների հրահրիչներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե ես լինեի ՀՀԿ-ի տեղը, չնայած ես չեմ պատկերացնում, թե ո՞նց կարող էր այդպես լինել, ես ուղղակի պաուզա կվերցնեի քաղաքական կյանքին մասնակցությունից, որովհետեւ այն բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր ունենք ներքաղաքական կյանքում, թե արտաքին աշխարհում, արմատներով գնում են դեպի ՀՀԿ-ի վարած քաղաքականություն`սկսած կադրայինից, վերջացրած կոռուպցիայով, թալանով: Բոլոր արատավոր երեւույթների պատճառն իրենք են, հիմա էդ մարդիկ եկել եւ խոսում են դիկտատուրայից: Լո՞ւրջ, դիկտատուրայի մասին արձանագրո՞ւմ են արել: Կամ որոշել են այդպես էլ չանկեղծանալ հասարակության հետ եւ իրենք իրենց նույնիսկ չխոստովանեն, որ իրենք են մեղավորը: Կամ ադեկվատ չեն, կամ շարունակում են մարդկանց խաբել»: Նա ՀՀԿ-ի արդարացումները, որ հեռացել են ժողովրդից եւ այլն, չի ընդունում եւ հիշեցնում է`ընտրություններ կեղծելը, կաշառք վերցնելը հանցագործություններ են, ոչ թե թերացում եւ բացթողում:

Ի դեպ, Արարատ Միրզոյանը համարում է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելով՝ Հայաստանի դիրքերը չեն թուլացել: Իսկ թե ի՞նչ էին այդպես բարկացած խոսում Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Եղել է քննարկում, կարծիքների փոխանակում, կարծիքների բախում: Բոլորը տարբեր շահեր են ներկայացնում, իսկ ով ասաց, որ ամեն հարցում միակարծիք պետք է լինեն»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930