Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվեց Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը

Նոյեմբեր 13,2018 13:42

Նոյեմբերի 13-ին ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը:

Համաձայնագրերը ստորագրեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Ռենկո ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին և Արմփաուեր ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Կուկուռակին։ Ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Ստորագրման արարողությանը հաջորդեց մամուլի ասուլիս:

250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական Ռենկո, իտալական պետական Սիմեստ ու գերմանական Սիմենս ընկերությունները։ Ջերմաէլեկտրակայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։ Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից հետո:

Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930