Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամը Հայկ Մարությանին հորդորեց Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ բարեկարգվող այգու ծառերին տեր կանգնել

Նոյեմբեր 13,2018 13:02

Վարդանյան ընտանիքի հիմնադրամն առաջարկել է իրենց կողմից Մյասնիկյան արձանի հարեւանությամբ բարեկարգվող այգին, որտեղ շինարարական եւ շատրվանների տեղադրման աշխատանքներ են իրականացվում, նվիրաբերել Երեւան համայնքին: Այսօր Երեւանի ավագանու նիստին այս մասին հայտնեց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Պարոն Առաքելյանը տեղեկացրեց, որ այգու ստորգետնյա, բետոնային աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտված են, ներկայումս էլ սալիկապատման աշխատանքներ են իրականացվում: Որոշման ընդունմամբ հիմնադրամին հնարավորություն կընձեռվի երկարացնել շինաշխատանքների պայմանագիրը եւ ավարտին հասցնել դրանք:

Իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գայանե Մելքոն Մելքոնյանը այս հարցի առնչությամբ մտահոգություն հայտնեց՝ ասելով, որ ճիշտ է հանձնաժողովը քննարկել է այս նախագիծը եւ տվել դրական եզրակացություն, այդուհանդերձ այգու տարածքում առկա են շատ առողջ ծառեր եւ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրանց. «Շինհրապարակում գտնվելը արդեն իսկ նրանց համար անբարենպաստ է եւ այնպես չլինի, որ այս ամիսների երկարաձգման արդյունքում մենք ունենանք վնասված եւ տապալված ծառեր»:

Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց, որ այսօր ժամը 1-ին իրենք հանդիպելու են այգին բարեկարգող ընկերության հետ եւ քննարկելու են բոլոր հարցերը՝ սկսած ժամկետներից, վերջացրած ծառերի եւ շինաշխատանքներից:

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 10 հարց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930