Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունները բոյկոտելն ազնիվ չէ. Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 13,2018 12:53

«Մենք չեն կարող կրավորական կեցվածք ընդունել ու ասել`դե ինչ ուզում է, թող լինի, թող Փաշինյանը գնա տապալվի: Դա ոչ պետական մոտեցում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ գիտակցելով Հայաստանի առջեւ ծանրացած մարտահրավերները՝ ՀՀԿ-ն չի կարող գնալ արտահերթ ընտրությունները բոյկոտելու ճանապարհով եւ կրավորական կեցվածք ընդունել. «Դա ազնիվ չի լինի»:

Էդուարդ Շարմազանովը մնում է իր համոզման` Նիկոլ Փաշինյանի միակ գաղափարական ընդդիմությունը ՀՀԿ-ն է, ուստի, ընտրություններին մասնակցելով, եւ երկրորդ տեղին հավակնելով, ՀՀԿ-ն փորձելու է հետ պահել իշխանությանն ու Հայաստանը`ճակատագրական սխալներից։

«Ձեռքեր լվանալ, մարտահրավերներից փախնել եւ ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով, դա մերը չէ»,- ասաց նա։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու ընտրություններին` հիշեցնելով ՀՀԿ-ականների նախկին հայտարարությունները նրա`անփոխարինելի լինելու մասին: Էդուարդ Շարմազանովը բացատրեց`առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն գնում է ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու, ոչ թե իշխանությունը վերանվաճելու համար:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930