Լրահոս
Օրվա լրահոսը

Թող մյուս բոլոր ուժերը, իրենց քաղաքական ուժ կամ կուսակցություն համարողները նույնքան բաց ու հրապարակավ իրենց սխալները ներկայացնեն. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 13,2018 12:34

Գնահատելի է, որ ՀՀԿ-ն հանգամանորեն անդրադարձել է նաեւ կուսակցության՝ իշխանություն լինելու շրջանում գործած սխալներին: Ոմանք կարող են ասել կամ ասում են, թե՝ բավարար խստությամբ չեն գնահատված սխալները:

Տեսանկյան հարց է, իհարկե, մանավանդ որ չենք կարծում, թե ՀՀԿ-ն հրապարակային ինքնախարազանման խնդիր ունի: Թող մյուս բոլոր ուժերը, իրենց քաղաքական ուժ կամ կուսակցություն համարողները նույնքան բաց ու հրապարակավ իրենց սխալները ներկայացնեն, նույնքան քաղաքական համարձակություն ու ազնվություն դրսեւորեն, հետո կարելի կլինի այդ թեմայի շուրջ խոսակցությունը շարունակել:

Սա ընդդիմադիր առաքելություն ստանձնելու լավ հայտ է: Ինչն, ի դեպ, հատուկ ընդգծված է հայտարարության նախագծում: Խոսքն այն շեշտադրման մասին է, որ կուսակցությունները սովորաբար ընտրապայքարի մեջ են մտնում՝ մեծամասնություն կազմելու եւ իշխանություն ձեւավորելու նպատակով, բայց ՀՀԿ-ն տվյալ դեպքում արտահերթ ընտրություններին հայտ է ներկայացնում` խորհրդարանում երաշխավորված բազմակարծություն ունենալու նպատակով:

Ու կարեւոր է նաեւ, որ խոսքը տեսությամբ ենթադրվող ընդդիմության մասին չէ: Այն առումով, որ եթե կա իշխանություն, պիտի ընդդիմություն էլ լինի: Ու՝ վերջ: Հանրապետական կուսակցության պարագայում ստուգապես այդ տարբերակը չէ:

Եվ այդ տարբերակը չէ, քանզի պայքարի մեջ է մտնում մի ուժ, որը ունի իր որոշակի գաղափարական, քաղաքական հենքն ու դրա վրա խարսխված ծրագիրը, որն հստակ ընկալում ու գիտակցում է իր պատասխանատվությունն ու ստանձնելիք առաքելությունը, որն առաջադրում է ծրագրային օրակարգ, ի լրումն, ունի իր պատրաստակամությունը՝ որպես քաղաքական կամք, եւ իր պատրաստականությունը՝ ի դեմս կարողունակ, բանիմաց, քաղաքական խնդիրներին հենց քաղաքական մոտեցումներ դրսեւորող գործիչների:

Չգնահատել ու չօգտագործել այդ ներուժը, կարծում ենք, ժամանակակից Հայաստանի ու իրողությունների պայմաններում չարդարացված շռայլություն կլինի:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930