«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրված ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը եւ Գեւորգ Բաբայանը ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում են ներկայացրել: Այս մասին այսօր ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրանց կփոխարինեն Լուսինե Գեւորգյանը, Լիլիթ Կիրակոսյանը եւ Արմեն Սարգսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ