Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ։
-Պարոն Նուշիկյան, Հանրապետական կուսակցությունը, ըստ ամենայնի, կառաջադրվի ԱԺ արտահերթ ընտրություններում։ Շանսերը մե՞ծ են, կհաղթահարե՞ն 5 տոկոսը։
-Դե, կարծում եմ՝ կհաղթահարեն, ինչո՞ւ չպետք է հաղթահարեն։
-Դե, ասվում է՝ հեղափոխական էյֆորիա եւ այլն։
-Դե, հեղափոխական էյֆորիան հո 100 տոկոսի մոտ չէ՞, ինչ է՝ 5-10 տոկոս չկա՞, որի մոտ այն չկա։
-Դուք առաջադրվելո՞ւ եք պատգամավորի թեկնածու։
-Իհարկե՝ չէ։
-Ինչու չե՞ք ուզում ՀՀԿ-ից առաջադրվել, թե՞ ինչ։
-Չէ, կապ չունի, ընդհանրապես ցանկություն չունեմ։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում գործարարներն ամեն ամիս Բաղրամյան 26 ճամպրուկով փող էին տանում․ Դուք տանո՞ւմ էիք։
-Ինչի՞ համար պետք է տանեի, նախ եւ բացի այդ, ես, օրինակ, կոնկրետ մարդու չեմ ճանաչում, որ տարել է։ Կարող է տարել են, բայցեւ շատ ու շատ մարդիկ գիտեմ, որոնց մասին վստահաբար կարող եմ ասել, որ չեն տարել։
Անի ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում