«Զինանոց-2018» օպերատիվ համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ, զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով, նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, Լոռվա խճուղի 1/Ա հասցեում գործող ռեստորանի մոտից բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գ. Հ.-ին, 1986 թ. ծնված Ա. Ղ.-ին, 1998 թ. ծնված Դ. Հ.-ին, 1989 թ. ծնված Դ. Խ.-ին, 1990 թ. ծնված Ա. Ա.-ին, 1988 թ. ծնված Ն. Օ.-ին, 1994 թ. ծնված Ն. Հ.-ին, 1988 թ. ծնված Ս. Մ.-ին, 1991 թ. ծնված Կ. Ս.-ին և 1993 թ. ծնված Մ. Խ.-ին: Նրանց անձնական խուզարկությամբ՝ Գ. Հ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է «Լիրիկա» գրառմամբ դեղահաբի տուփ՝ 300 մլգ 5 դեղահաբով, 1 հատ ապակյա կաթոցիչ՝ լցված չորացված մանրացված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով՝ ընդհանուր 4,6 գ կշռով, իսկ տաբատի հետևի գրպանից հայտնաբերվել է թղթի կտոր՝ լցված չորացված, մանրացված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով՝ 0.1 գ կշռով: Կ. Ս.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է նաև ծալովի դանակ՝ ծալված վիճակում 10,5 սմ երկարությամբ, 7,2 ս/մ շեղբի երկարությամբ:
Ձեռնարկվում են միջոցներ հայտնաբերվածի ձեռք բերման աղբյուրը և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Գ. Հ.-ի վարած «Մերսեդես 600», Դ. Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն Պոլո» և Ա. Ղ.-ի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Ոստիկանություն