«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ու լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը
– Հայաստանում տեսակետներ են հնչում, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու պարագայում մեր կողմից պետք է բարձրացվի կառույցի հեղինակության եւ այնտեղ գտնվելու արդյունավետության հարցը։ Որպես պաշտոնական ներկայացուցիչ՝ համակարծիք կլինե՞ք այսպիսի որոշմանը։
– Կարծում եմ, որ հարցն այլ հարթության վրա պետք է դիտարկվի, եւ հարկ է զգուշորեն մոտենալ կատեգորիկ պնդումներին։ Որքանով է ճիշտ խոսել գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մասին, երբ մենք փաստում ենք, որ՝
– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը նախաձեռնվել է հենց հայկական կողմից՝ Կազմակերպության հեղինակությունը ներքին իրավական գործընթացներից զերծ պահելու համար,
– իրավական տեսակետից առկա է բաց. ամրագրված չէ, թե լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում մինչ Եռամյա ժամկետի ավարտը թեկնածություն է ներկայացվելու գնացողին ներկայացրած պետության կողմից, սակայն, միաժամանակ, դա նաեւ որեւէ կերպ սահմանափակված չէ։ Ուստի, հարկ է կողմնորոշվել, թե որ պետությունը պետք է ներկայացնի թեկնածություն նոր գլխավոր քարտուղարի նշանակման համար։
Այս առումով, կարելի է ասել, որ երկու մոտեցումներն էլ առաջին հայացքից հավասարազոր կենսունակ են, եւ հարկ է կողմնորոշվել, թե որ տարբերակը կարող է լավագույնս օգտակար հանդիսանալ Կազմակերպության համար։
Այս առումով կարծում եմ՝ ակնհայտ է, որ հայկական կողմի համար առաջնայինը Կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովումն է՝ հանուն անդամ պետությունների անվտանգության ապահովման։ Եվ չի կարող դրվել պաշտոն պաշտպանելու կամ կորցնելու հարց։
Ելնելով ասածից՝ չեմ կարող համաձայնել այն մտքերի հետ, թե ՀԱՊԿ-ում գտնվելու արդյունավետությունը պետք է պայմանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում