Քանի որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ բանավոր զգուշացում է հայտարարում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու համար, տիկին Կիրակոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց`իսկապե՞ս նման գործունեությամբ է զբաղվել եւ ինչպես է մեկնաբանում նախարարի զգուշացումը:
Կարինե Կիրակոսյանն ասաց, որ Aravot.am-ին գրավոր կպատասխանի, քանի որ չի ուզում տեղեկացնել իր բոլոր քայլերի մասին, քանի որ չի ցանկանում բանավոր ասածը «ինչ-որ բան դառնա»: Տիկին Կիրակոսյանի գրավոր մեկնաբանությունն ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆԻ/«Հետք»