Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնին շենքից զրկելու նախարարության պատճառաբանությունները, ըստ Վահան Արծրունու՝ անընթեռնելի են. «Իրատես»

Նոյեմբեր 13,2018 10:39

Դարձյալ օրակարգում է հայտնվել Մնջախաղի թատրոնի սեփական տարածք չունենալու հարցը: 20 տարվա պայքարից հետո, ի վերջո, որոշվել էր լուծել խնդիրը` Գրապալատի շենքը հատկացնելով թատրոնին: Այս տարի ապրիլին պետք է կայանար տարածքի շինարարության մրցույթը, ինչը հետաձգվել է քաղաքական հայտնի իրադարձությունների պատճառով: Երկրում իրավիճակ փոխվեց: Մնջախաղի թատրոնը նույնպես անմասն չմնաց փոփոխությունից: Նոր իշխանությունները չեղյալ հայտարարեցին հների որոշումը, ինչպես թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է նշել` մի քանի պատճառաբանություններով. գրապալատի շենքը հուշարձան չէ (թեև շատ այլ պատմական արժեք ունեցող շենքերի պես հուշարձանների ցուցակում ընդգրկված չէ), և էլի մի պատճառ` նպատակահարմար չէ գումար հատկացնելը:

Թեմայի շուրջ զրուցեցինք երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ:
Թատրոնին շենքից զրկելու սույն պատճառաբանությունները լսելով` երգահանն ասաց, որ նախարարության պատճառաբանությունները «անընթեռնելի են», հավանաբար կա ներքին` խոհանոցային խնդիր, որին մենք հասու չենք:

«Ի սկզբանե աբսուրդ է, որ պետական թատրոնը չունի սեփական շենք, դա անկախության շրջանի մեր մշակութային իրողություններից մեկն է: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ սելը տեղից շարժվեց, երբ մշակույթի նախարար դարձավ Արմեն Ամիրյանը, որը Ժիրայր Դադասյանի մտերիմ ընկերն էր: Սուբյեկտիվ հանգամանքը, որն ունեցել է իր դերակատարումը նախկինում, ենթադրում եմ, որ նոր կառավարության օրոք այլևս չի աշխատում: Դուք շատ լավ գիտեք, որ այդ շրջանում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել. մնջախաղի թատրոնին ի վերջո շենք է տրամադրվել, իմ համերգն արգելվել է նախարարության կողմից: Ըստ երևույթին, եկել է ժամանակը շտկելու այդ բոլոր իրողությունները: Մենք պետք է առաջնորդվենք օբյեկտիվ անհրաժեշտություններով, այն է` Մնջախաղի թատրոնն ամեն պարագայում պետք է ունենա սեփական տանիքը»:

Վահան Արծրունու գնահատմամբ` այն, որ այդ թատրոնն իսկապես մեծ վաստակ ունի, գնահատված է աշխարհում, այդ ժանրը ներկայացնող միակ մշակութային կառույցն է Հայաստանում` քննարկման ենթակա չէ:
Մեր դիտարկմանը, թե ներքին խնդիրների պատճառով տուժում են արվեստագետն ու արվեստը, նկատեց. «Կարո՞ղ եք ասել` ո՞վ չի տուժել վերջին 30 տարիներին, բացի ռաբիսի, փոփի ներկայացուցիչներից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930