Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար

Նոյեմբեր 13,2018 10:22

Հարգելի քաղաքացիներ,

հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս Երևան քաղաքում ավելացել են հեծանվորդները, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում առաջարկում է Երևան քաղաքի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար, որը կկահավորվի նաև կից ներկայացված համապատասխան ճանապարհային նշանով:

Խնդրվում է առաջարկությունները մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը հասցեագրել [email protected] էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջին:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930