Դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները։
Սպասվող ընտրությունները պետք է ձևավորեն ժողովրդի լիակատար վստահությունը վայելող խորհրդարան։
Հավատալով, վստահելով ու պահանջելով պետք է կերտենք այն Հայաստանը, հանուն որի պայքարում ենք բոլորս։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է։
Անհրաժեշտ է անարդարությունը, կաշառակերությունը, ոչ արդյունավետ կառավարումն ու հակաժողովրդական բոլոր երևույթներն արմատախիլ անել։
Հայցում եմ Ձեր պատրաստակամությունն ու աջակցությունը՝ միանալու ընդհանուր գործին և միասին հասնելու մեր մեծ ժողովրդական նպատակին:
Համոզված եմ, որ միասնական ուժերով և ձեր վստահության քվեով անելու ենք շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։
Ժամանակն է տնտեսական հեղափոխության, որն ուժեղ պետության կարևորագույն բաղադրիչն է։
Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր