Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԺՈՂ-ի) պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար:
Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել…
Ժողն ինձ տվել է ամենակարևորը. ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից…
Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ…
Սեւակ ԽԱՉԱՏՐՅԱՆ