Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայից ստացել է միջնորդություն` Երևանում ձերբակալված թուրք հակահայ լոբբիստին իրենց հանձնելու վերաբերյալ. Ermenihaber.am

Նոյեմբեր 12,2018 23:45

ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել է միջնորդություն` Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմիններին հայտնել են, որ Ք. Օքսուզին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը ստացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո»,- նշվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քեվին(Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնել նրան Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում: Հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը, ով Միացյալ Նահանգների կողմից միջազգային հետախուզման մեջ էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար, Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն էր ծավալել։

Հայաստանում նրա հիմնած The Sena Group ընկերությունը խուսափել է հարկերի վճարումից։ The Sena Group ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930