Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ չի անում Նիկոլ Փաշինյանը, ընդհանուր հայտարարություն չի կարելի անել՝ բոլորին նույն կաթսայի մեջ լցնելով». Սուսաննա Մուրադյան

Նոյեմբեր 12,2018 22:45

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը պնդում է, որ 1998 թվականից հետո առաջացած կեղծ ընդդիմության մասին Նիկոլ Փաշինյանի դիտարկումները «Ժառանգությանը» չեն վերաբերում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում»:

«Ճիշտ չի անում Նիկոլ Փաշինյանը, պետք է առանձնացնի, որովհետեւ ընդհանուր հայտարարություն չի կարելի անել՝ բոլորին նույն կաթսայի մեջ լցնելով: Իր խոսքի մի հատվածի հետ համաձայն եմ, որ կեղծ իշխանություն էր, այո, չընտրված, ոչ լեգիտիմ, այո, կային նաեւ կեղծ ընդդիմադիր ուժեր, բայց ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ակնհայտ փաստ է, որ միակ ընդդիմադիր ուժը, որը երբեւէ իշխանության չի եղել, «Ժառանգությունն է», որը որեւէ անգամ իշխանության հետ պայմանավորվածության չի գնացել, այլապես մենք նույնպես կունենայինք դաշինքի օրինակներ իշխանության հետ, կլինեինք կառավարության կազմում, հետեւաբար «Ժառանգությանը» չի կարող վերաբերել:

Ավելին ասեմ՝ վերջին հեղափոխությունը, որ արեցինք մենք, երբեւէ որեւէ մեկը չի կարող ասել, որ «Ժառանգությունն» այնտեղ չէր, որովհետեւ հեղափոխությունը ոչ տասը օրում են անում, ոչ մեկ ամսում… այո վերջում ամփոփել է Նիկոլ Փաշինյանը, բայց չի նշանակում, որ մենք չենք մասնակցել, մենք ոչ միայն մասնակցել ենք, այլեւ ամենաակտիվ մասնակիցներից ենք եղել, այլ հարց է, որ վերջում չուզեցին մեզ հետ դաշինքային ձեւաչափով գնալ ընտրությունների»,- ասաց Սուսաննա Մուրադյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ճիշդ էք, Ժառանգութիւնը կեղծ ընդդիմութիւն չէր: Իսկական Տրոյական ձի մըն էր, լեցուած՝ օտար ուժերու սպասարկող, Արեւմուտքին ծառայող գործակալներով: Իսկ անոր Հայաստանի մէջ առիթ տրուեցաւ մտնելու քաղաքական դաշտ, ոչ թէ որպէս դաւադրութիւն օրուայ իշխանութիւններու կողմէ, ոչ, այլ այն ըմբռողութեամբ որ, ինչպէս Տը Կատֆատըրին մէջ լաւապէս կը բացատրէ Տոն Քորլէոնը՝ «պէտք է որ բարեկամներդ մօտդ պահես, իսկ թշնամիներդ, ա՛լ աւելի մօտիկ…»

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930