Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ ՀՀ-ն սպառազինության ձեռքբերման նոր վարկ վերցնի որեւէ երկրից

Նոյեմբեր 12,2018 21:30

Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման նոր՝ 100 միլիոն դոլարի վարկի պայմանագիրը կնքված է, բայց որոշ պայմանավորվածություններ ավարտված չեն, ուստի այս պահին պարզ չէ, թե մատակարարումները երբ են սկսվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Նա տեղեկացրեց, որ նշյալ վարկով ձեռքբերվելիք սպառազինության մի մասը արդեն իսկ արտադրված զինտեխնիկա է:

Ապա` Դավիթ Տոնոյանը հայտնեց՝ հնարավոր է, որ ՀՀ-ն սպառազինության ձեռքբերման նոր՝ մեկ այլ վարկ վերցնի, եւ պարտադիր չէ՝ Ռուսաստանից: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ վարկը կարելի է վերցնել ոչ ֆինանսական գերատեսչություններից, իսկ թե որ երկրի մասին է խոսքը, նա հրաժարվեց մանրամասնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930