Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք փորձառու զինվորներ էին, իսկ զոհվածներից մեկը՝ լավագույններից մեկը». Տոնոյանը՝ ողբերգական վթարի մասին

Նոյեմբեր 12,2018 18:45

«Կարող էր մեկ այլ տեխնիկական պատճառ լինել». «Իմ, նախարարության եւ հրամանատարական կազմի համար դա մեծ ողբերգություն է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով օրերս Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ բեռնատարի վթարին, որը չորս զինվորի կյանք խլեց, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ ՊՆ-ի մեքենաների պարկը թարմացվում է ըստ հնարավորությունների եւ մեքենաների մատակարարման ժամկետների առաջնահերթությունների. «Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Իսկ թե ինչ է պատահել, կպարզի նախաքննությունը»:

Ըստ Դավիթ Տոնոյանի՝ ավտովթարի առնչությամբ ՊՆ-ն համապատասխան իրավական որոշում կկայացնի ծառայողական քննության արդյունքների հիման վրա. «Մի քանի օր է անցել, քննությունն ընթացքի մեջ է, եւ դա արդեն տեսանելի է: Ես հայտարարել եմ, որ եղել է տեխնիկական խնդիր»:

Ապա` Դավիթ Տոնոյանը հստակեցրեց՝ պարտադիր չէ, որ տեխնիկական խնդիրը եղած լինի հենց շրջված բեռնատարի հետ: Նախարարի պաշտոնակատարը նկատի ունի այն, որ ավտովթարի պատճառ կարող էր հանդիսանալ մեկ այլ տեխնիկական խնդիր. «Նշեմ, որ նրանք փորձառու եւ պատրաստված զինվորականներ են եղել, իսկ զոհվածներից մեկը՝ լավագույններից մեկը: Մեքենաների թվաքանակը եւ պայմանագրային զինծառայողների ներգրավումը որպես վարորդներ համապատասխան չեն, ուստի մենք նաեւ ժամկետային զինծառայողներով ենք համալրում կատարում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930