Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ Եղեգնաձորի պատկերասրահում տեղի ունեցավ «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը: Ցուցահանդեսի կազմակերպման գաղափարի և կազմակերպչական աշխատանքների մասին համառոտ տեղեկություն հաղորդեց <Հանուն հավասար իրավունքների> կրթական կենտրոն ՀԿ-ի «Մարդու իրավունքների փառատոն» ծրագրի օգնական Անուշիկ Ռշտունին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ցուցահանդեսի բացման առիթով ասված իր խոսքում ներկայացրեց հեղափոխության օրերին «Իմ քայլը» շարժման անդամների ապրումներն ու զգացողությունները: Իսկ արդյունքը բոլորիս համար տեսանելի է,-իր խոսքն այսպես եզրափակեց Տ. Սարգսյանը:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, հյուրեր մայրաքաղաքից, մարզի կրթական, մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, ՀԿ և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, արվեստասերներ, ուսանողներ և աշակերտներ:
Ցուցադրությունը կշարունակվի 10 օր:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան