Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ գույքի կառավարման պետական վարչությունը որոշման նախագիծը պատրաստում է առանց համաձայնեցնելու ակադեմիայի հետ. նամակ վարչապետին

Նոյեմբեր 12,2018 17:30

ՀՀ վարչապետի պաշտոնակատար

պարոն Ն.Վ. Փաշինյանին

ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներից

 

Դիմում

Սիրելի պարոն վարչապետ`

ՀՀ գույքի կառավարման պետական վարչության կողմից կառավարության հաստատմանը ներկայացվելու համար պատրաստվել է նախագիծ, որի 1-3 կետերով, կառավարության որոշմամբ, նախատեսվում է ք.Երևանի Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ից (այսուհետ` Կենտրոն) հետ վերցնել 2 լաբորատոր մասնաշենք և արհեստանոցի տարածքի մի մասը և վարձակալության տրամադրել 2 կազմակերպությունների:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Կենտրոնին անժամկետ և անհատույց տրամադրված տարածքների օտարումը նոր երևույթ չէ և դրա սկիզբը դրվել է դեռևս Ռ.Քոչարյանի նախագահության օրոք, երբ ՆԳ նախարար Ս.Սարգսյանի հովանավորությամբ ինստիտուտի 6 լաբորատոր մասնաշենքերից մեկը իր հարակից տարածքներով օտարվել և տրվել էր ԱՐՄԵՆԻԿՈՒՄ ընկերությանը իբրև թե ՁԻԱՀ-ի նոր դեղապատրաստուկի ստացման համար (հիմքերը նման էին` մի քանի միլիոնների ներդրում): Դրա ֆիասկոյից հետո, 2015 թվականին տարածքը Կենտրոնին վերադարձվելու փոխարեն փոխանցվեց ՀՀ քննչական կոմիտեին։

Սրան հաջորդեց ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մնջոյանի անվան Նուրբ Օրգանական քիմիայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի Կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնի միավորումը, որի արդյունքում Զ. Սարկավագի փողոցում գտնվող Օրգանական քիմիայի ինստիտուտը ֆիզիկապես տեղափոխվեց Ազատության 26 և ձևավորվեց Կենտրոնը:

Դրանից հետո, արդեն նախագահ Ս.Սարգսյանի հովանու ներքո իրականացվող բնակարանաշինության ծրագրի համար, Կենտրոնից վերցվեց տարածքի մի խոշոր հատված, ինչի արդյունքում քանդվեց Կենտրոնի վիվարիումը և վնասվեց գազապաստարանը:

Այժմ, ցավով արձանագրում ենք, որ նույն քաղաքականությունը փորձ է արվում շարունակել արդեն նոր ոճով, եթե այն ժամանակ կար ՀՀ ԳԱԱ գոնե ֆորմալ համաձայնությունը, այժմ, ՀՀ գույքի կառավարման պետական վարչությունը որոշման նախագիծը պատրաստում է առանց համաձայնեցնելու ակադեմիայի և ամենակարևորը ՔԱՂԱՔԱՑԻ գիտնականների հետ, ովքեր անկախության տարիներից ի վեր աշխատում են չնչինագույն աշխատավարձով և ստորացուցիչ պայմաններում, համարելով, որ «Հանրապետությունում կան ավելի կարևոր հարցեր»։

Ձեր ուղերձներում ասում եք, որ Հայաստանը պետք է դառնա առաջատար տեխնոլոգիաների երկիր, սակայն այս նախագիծը գալիս է ապացուցելու այդ պնդման հակառակը, քանի որ նոր կառավարությունը, փոխարենը հետ պտտի գիտության հանդեպ նախորդ իշխանությունների ավերիչ և նվաստացուցիչ քաղաքականությունը,  իր այս նախագծով հենվում է այդ քաղաքականության դառը արդյունքների վրա:

Հայտնում ենք, որ այս նախագծի հաստատմամբ վերջնականապես կզրկեք քիմիական գիտությունները որպես Հայաստանի գիտական և արտադրական ներուժի կարևոր բաղադրիչ կայանալու բոլոր հնարավորություններից:

Սույն նամակով խնդրում ենք`

  1. կասեցնել այս նախագիծը և թույլ տալ կողմերին գալ փոխշահավետ համաձայնության` հստակեցնելով վարձակալության և համակեցության պայմանները` առանց հետ վերցնելու Կենտրոնին հանձնված գույքը,
  2. հստակեցնել գիտության բնագավառում վարվող քաղաքականությունը` մշակելով և հանրայնացնելով Նոր Հայաստանում գիտության զարգացման ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը,
  3. գիտությանը վերաբերող որոշումներ կայացնելիս հենվել այդ ռազմավարության վրա, որպեսզի հանրությանը հասկանալի լինեն ընդունվող որոշումների մոտիվացիան և նպատակները:

 

Հարգանքներով և Դուխով,

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ աշխատակից, քաղաքացի գիտնականներ

 

Դիմումին կցվում է ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ աշխատակիցների ստորագրությունները

Նամակ-ՀՀ վարչապետի պաշտոնակատարին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930