Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնաշեննե՛ր, ձեզ պետք չի 85 տոկոս, ի՞նչ եք անում, դուք հո Նիկոլ բաշի չե՞ք սարքելու». Աշոտյանը՝ ՔՊ-ին ու «Հայր մերի» փոխարեն «Նիկոլ մեր» ասողներին

Նոյեմբեր 12,2018 17:05

«Այստեղ՝ այս դահլիճում կառավարությանը աշխատեցնող մարդիկ են պետք: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ ես, Էդիկը, Վիգենը, Վահրամը, Դավիթը, Արփինեն այդ մարդկանց աշխատեցնելու ենք՝ մեր գիտելիքով, մեր պատրաստվածությամբ: Կա՞ մեզանից ավելի պատրաստված մարդ, կներեք, կրթության ոլորտում 7 տարվա նախարար եմ եղել, իմ բոլոր հարգանքով այսօրվա նախարարի հանդեպ, իմ բոլոր չլուծված ու լիքը արած գործերով հանդերձ՝ քանի՞ հոգի մարդ կա այսօր ՀՀ-ում, որ կրթությունից այնքան է հասկանում, քան ես, կամ խորհրդարանական դիվանագիտությունից, կամ Շարմազանովը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ իրենց այդ «պաշարը» չեն ուզում տուն տանել, որովհետեւ դրանից իրենց կենսամակարդակը շատ քիչ է փոխվելու, ԱԺ պատգամավորի աշխատավարձի չափ աշխատավարձ այսօր էլ կարող են ստանալ, առաջարկություն ունեն:

Նա ասաց. «Իմ քայլը պետք է դադարի օգտագործել պետական ռեսուրսը՝ իրենց ուզած արդյունքը ընտրություններին ստանալու համար: Տնաշեննե՛ր, ձեզ պետք չի 85 տոկոս, ի՞նչ եք անում, դուք հո Նիկոլ բաշի չե՞ք սարքելու: Եթե ձեզ պետք է 2/3 ըստ Սահմանադրության, 85 տոկոս խի՞ եք հավաքում, ի՞նչ եք անելու, ոչ կրեդիտ քարտի վրա եք կարողանալու գցել, ոչ տուն եք տանելու, իմաստը ո՞րն է 85 տոկոսի վրա աշխատել: Պատահական չեմ ասում 85 տոկոսը, իրենք այդպիսի ցուցանիշ են ակնկալում»:

Մեր դիտարկմանը, որ ժամանակին դուք էլ էիք ուզում 80 տոկոս «խփեիք»՝ Աշոտյանն արձագանքեց. «Մենք մեր սխալների բեռը մեր ուսերի վրա տարել ենք, ծանրությունը մինչեւ հիմա կրում ենք: Մենք մեր սխալների պատճառով, երբեմն սխալ ընկալվածության պատճառով տուժել ենք, մենք էլ իշխանություն չենք, պրծ, քըխ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չի, գնացել ենք: Եկել է իշխանություն, որն ասում է, որ ես ավելի լավն եմ, ես մազեր ունեմ, կապուտաչյա եմ, գո՛րծ արեք, ժողովուրդ…Իշխանության կարիքը ընդդիմության մեջ է լինելու, ԼՂ հարցով հանկարծ տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծու՝մ, ինքը չի կարողանալու ասել՝ ժողովուրդը չի թողնի, պրոբլեմ է ունենալու: Ինքը այնպիսի տպավորություն է ստեղծել, որ էս ժողովուրդը առավոտը հելնում է իր անունը շուրթերին, գիշերը «Հայր մերի» փոխարեն «Նիկոլ մեր» է ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե says:

    Ցինի՜կ…ձեր ,,գիտելիքներով,, և ձեր սերժիկի հետ երկիրըթալանեցիք ու ապականեցիք…
    Հիմա՝ ինքներդ եք 0, և նույնքան տոկոս էլ կհավաքեք…

Պատասխանել