Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անի-97» ընկերության տնօրեն Դավիթ Ահարոնյանն այսօր փորձել է խոչընդոտել ինքնակամ շինությունը քանդելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը

Նոյեմբեր 12,2018 16:34

Երևանի քաղաքապետի 12.11.2018թ. 3395-Ա որոշմամբ այսօր Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ ընդհանուր մակերեսով հողամասում՝ Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում, իրականացվել են ինքնակամ շինության քանդման աշխատանքներ: Քաղաքապետի որոշման մեջ ասվում է. «Երևանի Նոր Նորք  վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 972 քմ ընդհանուր մակերեսով հողամասում և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ ընդհանուր մակերեսով հողամասում, առանց շինթույլտվության, «Անի-97» ընկերության կողմից, ի դեմս տնօրեն Դավիթ Քաջիկի Ահարոնյանի, կազմակերպվել և իրականացվել է ինքնակամ շինարարություն, որի քանդման վերաբերյալ առկա է Երևանի քաղաքապետի 2018 թվականի  հոկտեմբերի 29-ի  N 3345-Ա որոշումը: Նշենք, որ վերոնշյալ որոշման ընդունումից հետո, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից սկսած մինչ Երևանի քաղաքապետի 3395-Ա որոշման ընդունման պահը, «Անի-97» ընկերության կողմից շարունակվել է իրականացվել ինքնակամ շինարարություն»:

Կառուցապատողն, ի դեպ, մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է դադարեցնի շինարարությունը, սակայն ակնհայտ անհարգալից վարք է դրսևորել օրինականության նկատմամբ և, անտեսելով քաղաքապետի պարբերական զգուշացումներն ու հորդորները, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակել է ապօրինի շինարարությունը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետև կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝  հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը:

«Անի-97» ընկերության տնօրեն Դավիթ Ահարոնյանն այսօր փորձել է խոչընդոտել ինքնակամ շինությունը քանդելու Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը: Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի հ. 18-08/869 գրությամբ տրված մասնագիտական եզրակացության՝ տվյալ շինությունը կառուցված է  կոնստրուկտիվ լուծումների ակնհայտ խախտումներով՝ հակասելով Հայաստանի Հանրապետության ՇՆ-11-6.02-2006թ. (սեյսմակայուն շինարարություն) նորմերի պահանջներին:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին և մեկ անգամ ևս հիշեցրել, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: Դրան զուգահեռ մայրաքաղաքում պարզեցվելու և հեշտացվելու է օրինական շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը:

 Մամուլի հաղորդագրություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930