Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հազարը մեկի վրա է, դա արդեն բռնցքամարտ չի, դա արդեն խուժան կռիվ է». Աշոտյան

Նոյեմբեր 12,2018 16:08

ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ վարչապետ լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված որեւէ այլ անձ, որի վրա Փաշինյանը փորձի բարդել արդեն ակնհայտ դարձող սոցիալ-տնտեսական ամբողջ բեռը, իսկ ինքը կփորձի մնալ ստվերում եւ կառավարել խորհրդարանից:

Նա ասաց, որ վերջին 6 ամսվա ընթացքում որեւէ շոշափելի լուրջ արդյունք չի գրանցել. «Խոստացել էր մեր ժողովրդին, ասում էին՝ ՀՀԿ-ն քըխ է, մենք գալիս ենք իշխանության, ձեզ կապահովենք շատ ավելի լավ կյանք, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ շատ արագ, կարճ ժամանակահատվածում բյուջեն կավելացնենք 800 մլն դոլարից մինչեւ 1 մլրդ, տեսնում եք 2019-ի բյուջեն»: Արմեն Աշոտյանն ասաց, ոչր պետբյուջեի նախագծի քննարկմանը մանրամասն կներկայացնեն, թե ինչպես է Փաշինյանը մոլորության մեջ գցել մարդկանց՝ տալով շռնդալից խոստումներ ընտրություններից առաջ եւ ասելով, որ «ամուսնությունից հետո այդ ամենը պարզապես հեքիաթներ էին»:

Ըստ Աշոտյանի, ՀՀԿ-ի գոյությունը խորհրդարանում պետք է նախ եւ առաջ մեր երկրի քաղաքական համակարգին, բացարձակ իշխանությունը վտանգավոր է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ, եթե այս իշխանափոխությունը իրոք ժողովրդավարության համար էր»:

Աշոտյանն ասաց. «Այս ընտրությունները պետք է լավը լինեն, իշխանությունները պարտավոր են ուղերձներ տալ բոլոր այն մարդկանց, որոնք ասում են, որ այս ընտրությունները պետք է նման լինեն բռնցքամարտի: Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարում, ոչ թե հազարը մեկի վրա: Եթե հազարը մեկի վրա է, դա արդեն բռնցքամարտ չի, դա արդեն խուժան կռիվ է: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ մրցակցություն, մենք պատրաստ ենք ըստ շախմատային կանոնների կամ ըստ բռնցքամարտի կանոնների՝ մեկը մեկի վրա քաղաքական բանավեճի: Եթե խոսքը գնում է խուժան կռվի մասին, ապա խուժան կռվի արդյունքում մենք կունենանք խուժան խորհրդարան՝ այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով նախեւառաջ Հայաստանի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930