Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլոր այդ հնարավորությունները կորցրինք, որ հագուրդ տրվի Նիկոլ Փաշինյանի խոստումներին». Վոլոդյա Հովհաննիսյան

Նոյեմբեր 12,2018 15:55

Քաղաքագետ Վոլոդյա Հովհաննիսյանը մտահոգված է՝ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելը Հայաստանին մի շարք հնարավորություններից զրկում է:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Վոլոդյա Հովհաննիսյանը վրդովվեց. «Դաշնակիցներին ՀԱՊԿ քարտուղարությունն ապահովում է զինատեսակներով և հատուկ տեխնիկական միջոցներով մատակարարելու գործընթացը: ՀԱՊԿ-ը նաև տեխնիկական օժանդակություն է իրականացնում ՀԱՊԿ անդամ երկրներում, մենք կորցրինք նաև դա: Մենք բացի մեր սեփական կադրերի պատրաստումից մեծագույն մասով կադրեր ենք պատրաստում նաև ՌԴ-ում: Մշակվում են գործողությունների և հավանական ռազմական բախումների կանխարգելման պլանները: Մենք կորցրինք այդ հնարավորությունը: Մենք այդ ամենը կորցրինք, որ հագուրդ տրվի Նիկոլ Փաշինյանի խոստումներին»:

Վոլոդյա Հովհաննիսյանը վստահեցրեց՝ մարտի 1-ին բանակը ոչ մի փամփուշտ չի կրակել: Դառնալով Յուրի Խաչատուրովի մեղադրանքին՝ Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց. «Յուրի Խաչատուրովին նսեմացնելով՝ վիրավորում եք արցախյան ազատամարտի մասնակիցներին: Դա արվում է, որ ծածկվի, կոծկվի այն հրաման տվողը, որը հրաման է տվել, որ ներքին զորքերի, բանակի և խաղաղ բնակիչների, շենքերի վրա կրակեն: Յուրի Խաչատուրովը կատարել է իր պաշտոնական պարտականությունները՝ համաձայն կանոնակարգի»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հորդորեց գոնե մեկ անգամ հանգիստ թողնել Ռուսաստանին. «Երբ դու ինքնիշխան երկրի անունից որևէ քայլ ես անում, պետք է հստակեցնես, որ այդտեղ կան տարբեր շահեր ունեցող կողմեր: Ծիծաղելի կլիներ, եթե ՀՀ կողմից քայլերը, դրա ծանրությունն իր վրա վերցնի մեկ այլ պետություն: Ռուսաստանն անում է երևի թե ամենաանհրաժեշտը, որ չզարգացնի ներքին կոնֆլիկտը, որ կա ՀԱՊԿ-ում և վերջապես իր շահից է բխում, որ ինչպես եղել է մինչ այդ, ՌԴ ներկայացուցչի ձեռքում լինեն բոլոր գործողությունները»:

Ըստ նրա՝ պետք է ոչ այնքան պարտվողի կամ հաղթողի դերակատարությունը վերցնել, այլ դասեր քաղել:

Դառնալով «Սասնա ծռերի»՝ Արցախում նոյեմբերին համաժողովի իրականացմանը, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց. «Ցանկացած մարդ, ով զենք է վերցրել, իրավունք չունի հայի վրա զենք բարձրացնել: Իսկ «Սասնա ծռերը» ոչ միայն հայ սպայի են սպանել, այլ հայկական պետականությունն են ոչնչացրել: Ժիրայր Սեֆիլյանը հայրենիք է պաշտպանել: Ավելի հերոս կերպարներ կան: Խոնարհվում եմ Սեֆիլյանի, Արայիկի, Պավլիկի առաջ, բայց պետականության դեմ զենք վերցնելն ինձ համար ընդունելի չէ: Եթե փորձում են Ղարաբաղում ինչ-որ գործողություններ անել, դրանով թուլացնում են Ղարաբաղի պետականությունը: Ավելի շատ քաղաքական ցինիզմ է դա, քան իրական արդյունք: Չի կարելի Ղարաբաղը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ»:

Լարիսա Ալավերդյանը այս հարցի կապակցությամբ ասաց. «Ցանկացած մուտք Արցախ, պետք է տեղի ունենա Արցախի Հանրապետության իշխանությունների հետ բանակցելուց հետո: Ահա այստեղ է ինձ համար մեխը: Առայժմ առկախ է Ժիրայր Սեֆիլյանի`ՀՀ քաղաքացի լինելու հարցը: ՀՀ քաղաքացի չհանդիսացող որևէ մեկը և ամենահերոսը իրավունք չունի կազմակերպել քաղաքական որևէ գործողություն կամ լինել ղեկավար մարմնի անդամ»:

Դառնալով Սամվել Մայրապետյանի ձերբակալությանը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Եթե որևէ մեկը գիտի, թե ինչու է նա ձերբակալված, թող ասի, քանի որ ինքը տեղյակ չէ: Ուղղակի առանձին վերցրած այդ գործով ցավոք մնում են նույն քաղաքական միտումները: ՀՀ նոր իշխանությունների հանդեպ նոր պիտակ կարող է աշխատել՝ ընտրովի արդարադատություն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930