Կենտրոնական բանկի դիմացի դրամի հուշարձանը չկա: Այն, ինչպես հուշարձանի պատվանդանի ցուցանակն է հուշում, ուղարկվել է ռեստավրացիայի:
Իսկ դրա՞մը: Դրամը կայուն է, չհաշված թեթեւ տատանումները: Իսկ թղթադրա՞մը: Սա էլ կարծես «ռեստավրացիայի» է ուղարկվել: Նախորդ տարի ԿԲ-ն հավաստիացնում էր, որ այս տարի նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ է շրջանառության մեջ դնելու, բայց դրանք դեռ չկան:
Ռեստավրացիայի փուլում են դրամն ու հանրապետությունը. Կառավարությունում բոլորը պաշտոնակատար են, խորհրդարանը ցրված է:
Տատանումների ու «ռեստավրացիայի» փուլում ենք: Դեկտեմբերի 9-ից՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո «ռեստավրացիոն» փուլից հավանաբար կանցնենք կայուն փուլին:
Իսկ դրամի հուշարձա՞նը: «Կայուն» ռեստավրացիայի փուլում է:
Լուսանկարը՝ Նելլի Բաբայանի
«Առավոտ»