Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բացահայտել են թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին շահագործել է 

Նոյեմբեր 12,2018 15:02

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ինչպես և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ ռեստորանի սեփականատերը ներկայումս Հայաստանում չէ։

Ռեստորանի չորս աշխատակիցները հրավիրվեցին գլխավոր վարչություն։ Պարզվեց, որ ռեստորանի վարձակալը նրանց վստահությունը չարաշահել է՝ բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով։ Մասնավորապես, նրանց Հնդկաստանում հավաքագրել ու կազմակերպել է տեղափոխումը Հայաստան։ Այստեղ, բռնություն գործադրելով, վերցրել է նրանց անձնագրերը և օգտագործել վիճակի խոցելիությունը։ Այս հանգամանքը պայմանավորված է եղել ճանապարհածախսի վճարմամբ առաջացած ուռճացված պարտքով, ինչպես և լեզվին չտիրապետելու, տարածքին ծանոթ չլինելու իրողությամբ։ Այսպիսով, հնդիկ ռեստորանատերը ազգակիցներին ստիպել է առանց վարձատրության իր ռեստորանում կատարել տարբեր աշխատանքներ՝ նրանց ենթարկելով աշխատանքային շահագործման։
Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930