Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Գոհ կլինեի, եթե չորս ոսկե մեդալ նվաճեինք»

Նոյեմբեր 12,2018 14:51

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն իր սաներից ավելի մեծ ակնկալիքներ ուներ մարզաձեւի աշխարհի առաջնությունից: Աշգաբադից վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում նա լրագրողներին ասաց. «Սա մեր մրցումների սովորական շարունակությունն էր: Եվրոպայից վերադարձել էինք չեմպիոններով, 30-31 մեդալով: Ծանրորդներն աշխարհի  առաջնությունից 10-12 օր առաջ պետք է փորձամրցում անցնեն՝ կամ մարզումների ժամանակ, կամ մրցման: Մեր ծանրորդների փորձամրցումը եղավ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Ընդհանուր առմամբ մասնակցությունը նորմալ է: Բայց գոհ կլինեի, եթե չորս չեմպիոնական տիտղոս նվաճեինք»:

Անդրադառնալով Անդրանիկ Կարապետյանին՝ Փաշիկ Ալավերդյանն ասաց. « Նրա մոտ այդ օրը պոկում վարժությունը չստացվեց: Բայց ոչինչ: Դեկտեմբերին Անդրանիկը կմասնակցի Քաթարի գավաթի առաջնությանը, որը նույնպես օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է, եւ իր հասանելիք միավորների պաշարը կհավաքի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930