Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հարցրեց, թե ինչ չափանիշներով են ընտրել «Տարվա լավագույն դաստիարակին», «Տարվա լավագույն ուսուցչին» եւ «Տարվա լավագույն տնօրենին»:
«Չափանիշներն ըստ էության նախորդ տարվանն են, բայց նախարարությունն ավելի մեծ ուշադրություն է դարձրել ընտրության կարգին եւ իրենք մասնակիցներն էլ մասնակցություն են ունեցել ընտրությանը»,-ասաց նախարարը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը` մինչեւ վերջին ընտրությունը ուսուցիչներն անընդհատ գործոն են եղել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի վարչությունների պետերի հետ հանդիպել եմ ու հերթական ցուցումներն են եղել, որ դպրոցը քարոզչությունից զերծ պահենք: ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք Երևանում եւ տարբեր քաղաքներում այդ հարցը լուծել ենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ