Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հակոբյանը՝ Մարտի 1 հրահրելու մեջ Փաշինյանին մեղադրելու մասին. «ՀՀԿ-ի հերթական մանեւրներն են, Նիկոլ Փաշինյանն անգամ երկու տարի պատիժ է կրել»

Նոյեմբեր 12,2018 14:15

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Հրաչյա Հակոբյանը հարցին՝ ՀՀԿ-ն Մարտի 1-ը հրահրելու մեջ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ պատասխանեց, որ դա մանիպուլյացիա է՝ ՀՀԿ-ի կողմից. «Մարտի 1-ը բաց է բոլորի համար, բացի նրանից, որ հանցագործությունները չեն բացահայտվել: Դա զրպարտանք է, դա ՀՀԿ-ի հերթական մանեւրներն են: Նիկոլ Փաշինյանն անգամ երկու տարի պատիժ է կրել, իսկ ո՞ւր են այն մարդիկ, ովքեր կրակել են ժողովրդի վրա, ինչո՞ւ ՀՀԿ-ի իշխանության օրոք որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց»:

Հարցին՝ չե՞ք պատրաստվում ՀՀԿ-ից փաստեր պահանջել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեղսակից Մարտի 1-ին՝ նա պատասխանեց. «Պահանջում եմ, թող փաստեր հրապարակեն՝ ինչով է մեղսակից, բայց չմոռանան փաստերի հետ մեկտեղ, որոնք չեն ներկայացվելու, ասեն, թե ինչու իրենց իշխանության օրոք չբացահայտվեց Մարտի 1-ը, հիմա իշխանություն է փոխվել, կբացահայտվի, գործընթացն արդեն սկսված է: Իրենց իշխանության ժամանակ կազմակերպիչները չբացահայտվեցին, հրաման տվողներն էլ չբացահայտվեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930