Հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալմանն ու առաջադրված մեղադրանքներին, այս օրերին, հիմնովին անդրադառնալու հնարավորություն չեղավ: Միայն որոշ հարցազրույցներում առիթ ունեցա իմ նախնական կարծիքն ու գնահատականը բարձրաձայնելու: «Մերոնք»-ի վերջին, այսպես ասած, աղմկոտ և բացասական արձագանքների առատությամբ բացառիկ թողարկումից օրեր անց անգամ համացանցում «Սասնա ծռեր» կուսակցության «հավատարիմ» հետևորդներն այնպիսի աղմուկ բարձրացրին, որ հայհոյախառն ու մեղադրական մեկնաբանություններն ամբողջացնելուց ու այդ մարդկանց իրական տրամադրվածությունն ու պատկերացումները հասկանալուց զատ, այլ բան չէր հաջողվում անել:
Թեմաների մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ