Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը` ուսուցիչներին. «Նախորդ տարիների նման մեքենա չենք հանձնելու»

Նոյեմբեր 12,2018 13:41

Նոյեմբերի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների պարգեւատրման արարողությունը: Երեք փուլով կազմակերպված մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 32 մանկավարժ` ՀՀ 9 մարզերից եւ Երեւանից:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ այս տարի արարողությունը մի փոքր հետաձգվել է` կապված Շառլ Ազնավուրի հիշատակի միջոցառումների հետ: Պարգեւները հանձնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

ԿԳ նախարարը նշեց, որ սա շատ կարեւոր իրադարձություն է ԿԳ նախարարության համար հեղափոխությունից հետո. «Մրցանակաբաշխության մասին էլ ենք մտածել` արդյոք այն ծառայո՞ւմ է իր նպատակին եւ արդյոք այն խնդիրները, որ դրված են նախարարության առջեւ, իրագործվո՞ւմ են մրցանակաբաշխության միջոցով…Մենք պետք է ամեն ինչ անենք բարձրացնելու ուսուցչի վարկանիշը, հեղինակությունը, որովհետեւ ուսուցիչն ու տնօրենը մեր ամենակարեւոր գործընկերներն են դպրոցում»:

Մանրամասները` տեսանյութում:

Նախարարն ասաց, որ նախկին տարիների նման ավտոմեքենա չեն հանձնելու իբրեւ պարգեւ. «Մենք ուսումնասիրեցինք իրավիճակը եւ կարծում ենք, որ դրամական պարգեւները շատ ավելի օգտակար կլինեն տնօրեններին եւ ուսուցիչներին»:

Հաղթողների մասին` տեսանյութում

Պարոն Տոնոյանը պարգեւներ հանձնեց մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին:

Պաշտպանության նախարարը հայտնեց, որ ավանդույթ էր ձեւավորվել, եւ պաշտպանության նախարարությունը մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին պարգեւատրելու միջոցառումը կազմակերպում էր պաշտպանության նախարարությունում, սակայն որոշեցին այս անգամ այն իրականացնել ԿԳ նախարարության հարկի ներքո:

Մանրամասները` տեսանյութում:

«Կրթությունը, պաշտպանությունը եւ դաստիարակությունը տեսնում ենք միասնական համակարգում…Այն զինվորները, որոնք անսասան պաշտպանում են մեր առաջնագիծը, իրենց կյանքը վտանգելով լծված են Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, դա նաեւ մեր ուսուցիչների աշխատանքի շնորհիվ է»,-ասաց պաշտպանության նախարարը:

Ապա հավելեց, որ իրենք աշակերտների հետ աշխատում են 18 տարեկանից հետո. «Իսկ մինչեւ 18 տարեկանը դուք ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ ձեւավորում եք Հայաստանի քաղաքացուն, որը պատրաստ է կատարելու այդ գործը, ինչի համար շնորհակալ եք»: Նախարարը հավելեց, որ զինծառայողների բանակային հաջողություններում բաժին ունեն նաեւ նրանց մանկավարժները:

Մանրամասները` տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930