«Առավոտի» հարցին, թե ինչու էր նոյեմբերի 11-ին բարկացած դուրս եկել Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստից՝ ՀՀԿ խորհրդի անդամ, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ ինքը բարկացած չէր. «Վատ տրամադրություն չեմ ունեցել, ուղղակի ցանկություն չեմ ունեցել լրագրողների հարցերին պատասխանելու: Դա լրագրողական հերթական ֆանտազիան է»: