Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչպես կմեկնաբանի մամուլում եւ սոցցանցերում տարածված այն լուրերը, որ շուտով հրաժարական է տալու, ինչը պայմանավորված է իբրեւ «Կարաբինա» հայտնի տրանսգենդերի հետ հանդիպմամբ, մանավանդ՝ ըստ որոշ լուրերի, դա զայրացրել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավին եւ վարչապետին:
«Ցավում եմ, որ դուք կարող եք կարդալ երրորդական կարգի կայքերում հրապարակված լուրերը եւ այդ մասին մեկնաբանություն խնդրել նախարարից»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գարիկ Ամոլիկյանի ֆեյսբուքյան էջից