Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետը ներկայացնում է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը՝ որպես եզդիների ներկայացուցիչն ԱԺ-ում

Նոյեմբեր 12,2018 11:09

Եզդիական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ դիմում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով ԱԺ համամասնական 2-րդ ցուցակի առաջին համարում ներկայացնել իրենց ազգակից Ռուստամ Բաքոյանին, ով ՔՊ-ի հետ քայլում է դեռևս 2015 թվականից՝ հաշվի չառնելով այն ժամանակվա իշխանությունների ճնշումները։

Եզդիական արմատներին մոտ կանգնած երիտասարդ, համայնքում լավ համբավ ունեցող ընտանիքի զավակ․ ազգակիցները կարծում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնի, եզդիների պատիվն էլ պետական ատյաններում բարձր կպահվի։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես կաջակցեն Ռուստամ Բաքոյանին, առաջիկա ընտրություններին կկանգնեն իրեն եզդի ընկերոջ կողքին։

«Այո, Ռուստամ Բաքոյանն իմ ընկերն է։ Վերջին օրերին մամուլում տարածվել են լուրեր, որ Արարատի մարզպետը ներկայացնում է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը՝ որպես եզդիների ներկայացուցիչն ԱԺ-ում։ Կա նման բան, ես չեմ թաքցնում, քանի որ ճանաչում եմ Ռուստամ Բաքոյանին, չեմ ճանաչում մյուս թեկնածուներին, որոնք ներկայացել են եզդիական համայնքից և չեմ կարող պնդել այլ թեկնածուի առաջադրման հարցում»,- ելույթի իր խոսքում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930