Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին միայնակ մնա քվեախցիկում ու վերհիշի իր փոխնախագահած կուսակցության կործանարար ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ժողովրդավարության, տնտեսության և այլ ոլորտներում, կհաղթահարի մեղքի զգացումից առաջացած մտքերը և կքվեարկի սեփական կուսակցության օգտին, որովհետև տեղից էլ քվեարկողները դժվար թե շատ լինեն։
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը հայտարարել է. «Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր՝ նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, ինքը մենակ մնալով քվեախցում, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին»:
Լուսանկարը՝ Վահան Կոստանյանի ֆեյսբուքյան էջից