Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) 39-րդ համագումարին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են համաեվրոպական օրակարգի հարցեր, ինչպես նաև տեղի են ունեցել 2019 թվականին սպասվող Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների վերաբերյալ քննարկումներ։
Հիշեցնենք, որ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE) Եվրոպական Խորհրդարանում ներկայացնում է ազատական գաղափարական թևը։ 2017 թվականից Լուսավոր Հայաստան Կուսակցությունը անդամակցության հայտ է ներկայացրել ALDE-ին, որի հետ համագործակցությունը սկիզբ է դրվել ԼՀԿ հիմնադրման օրվանից։
Լուսավոր Հայաստան կուսակցություն