«Գիտեք՝ անկուսակցական եմ: Ես չեմ մասնակցելու ընտրություններին»,- Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համատեղ կազմակերպած «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք մասնակցելո՞ւ է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Կանխելով լրագրողների մյուս հարցերը՝ քաղաքապետը վստահեցրեց. «Իմ որդիները ևս չեն մասնակցելու ընտրություններին: Ես մեկ ձայն ունեմ, կտամ իմ լավ ընկերոջը»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞վ է այդ լավ ընկերը, Սամվել Բալասանյանը պատասխանեց՝ Ֆելիքս Ցոլակյանը:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ