Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Աղաբեկյան. «Գիտեմ դեղատուն, որտեղից «լեւի» դեղ կարող ես գնել»

Նոյեմբեր 10,2018 16:59

Ունենք նոր կառավարություն, բոլորս սպասում ենք, որ մանանա կիջեցնեն, բայց ինչպես տեսնում ենք, մասնավորապես առողջապահության ոլորտում, դեռ ինչ-որ փոփոխություններ չկան»,-այսօր այս մասին ասաց բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գարի Աղաբեկյանը՝ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի հետ համատեղ հրավիրած «ՀՀ առողջապահության համակարգի մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ:

«Հույս ունեմ արտահերթ ընտրություններից հետո կստեղծվի նոր կառավարություն, առողջապահության նոր նախարար կունենանք եւ նոր նախարարը կներկայացնի ծրագիր, ինչը, թեկուզ կարճաժամկետ, ներկայիս նախարարը չի ներկայացրել»,-ասաց Աղաբեկյանը: Նրա խոսքերով՝ այս կառավարության եւ առողջապահության նախարարության կարգախոսն է՝ կոռուպցիայի դեմ պայքար, մի երկու բան տեսանք, բայց դրա արդյունավետությունը չհասկացանք. «Իբր ոլորտում աշխատավարձը բարձրացել է, բայց երբ ես իմ կոլեգաներին հարցնում եմ՝ դեռ բարձր աշխատավարձը չեն ստացել: Մի բան է ասել, մի բան է՝ անել»:

Դեղերի ոլորտին անդրադառնալով, Աղաբեկյանը մտահոգություն հայտնեց՝ «Դեղերի ավելացված արժեքի հարկը ինչո՞ւ չեն հանում, չեմ հասկանում: Աղաբեկյանը վստահեցրեց, որ ներկայիս նախարարին տեղեկացրել է «լեւի» դեղեր վաճառող դեղատան մասին ու տեղն էլ նշել. «Գիտեմ ցանցի մի դեղատուն, որտեղ վաճառվում է գրանցված բոլոր օրինական դեղերը, կողքինը էլի նույն տիրոջ դեղատունն է, ուրիշ անունով, այդտեղից կարող ես գնել «լեւի» դեղերը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Առողջապահության ոլորտի բյուջեի մասին էլ Աղաբեկյանն ասաց. «Ես կարծում եմ այն բյուջեն, որ ունենք, գրագետ ձեւով ու գրագետ մասնագետներով, ծրագրով, կարող են կառավարել բյուջեն, որտեղ ՝ որքան վճարեն, բյուջեն կբավարարի: Բացի այս, առաջնային օղակը պետք է ուժեղացնել: Ընտանեկան բժիշկներին եթե նորմալ վճարենք, ու ունենանք սրտացավ բժիշկներ, ոչ մի բժիշկ ստեղ-ընդեղ չի նայելու»:

Առողջապահության բյուջեն, ըստ Աղաբեկյանի, կարելի է կրկնապատկել ոչ մի վնաս մյուս ոլորտների. «Հիմա չեմ ասի ոնց»: Պրոֆեսորի դիտարկմամբ՝ պետք է ուշադրություն դարձնել մարզերին: Ցանկացած նախարար, որ փոխվում է, երեւի մկրատը նվեր են տալիս, ոնց չլինի,ամեն մեկը մի հվանդանոցի լենտ կտրում է: Լավ է, որ նոր բուժհիմնարկ է բացվում, բայց դա համաշխարհային բանկի վարկային միջոցներով է արվում:  Բայց այսօր ամբուլատորիաները չեն աշխատում»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Ես կարծում եմ, այսօր նախարարությունը առաջին հերթին փողը պետք է տա պետական հիմնարկներին ու զարգացնի՝ թե կահավորի, վերանորոգի, մասնագետներով ապահովի, նոր մասնավորներին անցնի: Եթե դու մասնավոր հիմնարկ ես ուզում ստեղծել, ուրեմն պետք է ծրագիր ունենաս, եթե ծրագիր ունենաս, ուրեմն դրա տակ փող պետք է դնես:

Մանրամասն՝ տեսանյութում

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930