Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է հրաժարվեմ ՀՀԿ-ից». Գորիսի քաղաքապետ

Նոյեմբեր 10,2018 15:49

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն առաջիկա ընտրություններին չի առաջադրվելու,  մասնակցելու է որպես քաղաքացի: Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է հրաժարվի ՀՀԿ-ից, նա պատասխանեց. «Հնարավոր է հրաժարվեմ ՀՀԿ-ից: Երբ կհրաժարվեմ, կտեղեկացնեմ, այլ կուսակցության չեմ անդամագրվի»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ հիմա նման բան որոշեց, քաղաքապետը պատասխանեց. «Տենց եմ ուզում։ ՀՀԿ-ի հետ խնդիրներ չկան»։

Լրագրողների հարցին՝ իր դեմ հարուցված քրեական գործում ի՞նչ կարգավիճակ ունի, Առուշ Առուշանյանը հորդորեց  դա ճշտել ՀՀ ոստիկանությունից. «Հարցաքննվել եմ, բայց նման բան գոյություն չունի: Չկա նման բան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930