Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «ՀՀԿ-ն եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել»

Նոյեմբեր 10,2018 15:37

«ՀՀԿ-ն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո եվրասիական տնտեսական մոտեցման կողմնակից է, որ միջազգային հարթակներում քվեարկում են ինչպես Էդվարդ Նալբանդյանը…ես էլ եմ այդպես ասում: ՀՀԿ-ն եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են»,-«Ազատ դեմոկրատների» եւ «Հանրապետություն» կուսակցությունների՝ «Մենք» դաշինքի ստեղծման ժամանակ այսօր հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Մենք»-ը մասնակցելու է դեկտեմբերի իննին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Արամ Սարգսյանի խոսքով՝ ինքը ոչ թե իշխանության եւ նրա կողմնակիցների հակառակորդն է, այլ այլընտրանքը. «Այդ ճանապարհը ճիշտ է, այդ պատճառով ես դաշինք կնքեցի «Ազատ դեմոկրատների» հետ, քանի որ այդ կուսակցությունը եվրոպական արժեքների կրող է, կողմ է ԵՄ-ի հետ տնտեսական շուկայի զարգացմանը: Նրանք գիտեն, որ իրական ներդրումային գումարները ՌԴ-ում, Բելառուսում կամ Ղազախստանում չեն»:

Արամ Սարգսյանը հայտնեց, որ դեկտեմբերի իննին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ից իրեն առաջարկ եղել է, զրույցներ եղել են, բայց «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կազմելու մեջ է տեսնում իր քաղաքական գործունեության օգտակարությունը:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/223503475033412/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930