Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու, իսկ թե կլինի՞ նա նոր կառավարությունում որպես նախարար, թե ոչ, Զեյնալյանն այդ մասին ներկայում չի խոսում: «Գործադիր իշխանության ներկապնակը ժողովուրդն է որոշելու: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է իմ աշխատանքից»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հանրապետությունը» եւ «Ազատ դեմոկրատներն» այսօր կազմեցին «Մենք» դաշինքը: Թե որքան է գնահատում դաշինքի հնարավորությունները դեկտեմբերի իննին սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններում, Զեյնալյանն ասաց. «Ամեն ինչ անելու ենք, որ բարձր արդյունքներ արձանագրենք»:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե «Մենք» դաշինքի որ թեկնածուն որ ընտրատարածքում է առաջադրվելու, քննարկումները դեռ շարունակվում են. «Մեր երկու ուժերը որոշելու են առաջիկայում մեր դաշինքում այլ ուժերի ներգրավվածության hարցը: Մեր կազմում կլինեն նաեւ հասարակական գործիչներ: Չենք բացառում այլ ուժերի ներգրավումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ