«Նախկինում կայացած ընտրություններում պարբերաբար հայտնվել են «գրպանային» ընդդիմություններ, որոնք ապահովել են այս կամ այն ընտանիքի բարեկեցությունը միայն: Եղել են եւ հիմա էլ կան քաղաքական ուժեր, որոնք մեկ խնդիր են լուծում՝ փայաբաժին ունենալ իշխանական փայից»,-«Ազատ դեմոկրատների» եւ «Հանրապետություն» կուսակցությունների՝ «Մենք» դաշինքի ստեղծման ժամանակ այսօր հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ականների պնդմանը, թե դեկտեմբերի իննին կայանալիք ընտրություններից հետո իրենք նոր խորհրդարանում լինելու են ընդդիմություն, Խաչատուր Քոքոբելյանը նշեց. «ՀՀԿ-ն նախ պետք է ապացուցի, որ կարողացել է ինքնամաքրվել: Ընտրություններն այդպիսի հնարավորություն են: Չկա օլիգարխ, որը ՀՀԿ-ի ներքո գործած չլինի»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/358572194880204/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ