Երեկ Լոնդոնում կայացավ շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի միջեւ մրցամարտի առաջին տուրը, որում Կարուանան խաղում էր սպիտակներով:
Մեկնարկային պարտիան շարունակվեց յոթ ժամ եւ 116-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Շախմատային վերլուծաբանների բնութագրմամբ, սեւերով խաղացող չեմպիոնը հենց սկզբնախաղից բավականին առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն նյութականացնել: Իսկ Կարուանայի բախտը բերեց, որ հաջողվեց խուսափել պարտությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ